Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում է. նրա հարցաքննության ժամը հայտնի է

Ռոբերտ Քոչարյանն արդեն Հայաստանում է եւ վաղը՝ հուլիսի 26-ին, կներկայանա ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ «Մարտի 1»-ի գործով հարցաքննության: Նա այս գործի շրջանակում դեռ վկայի կարգավիճակ ունի:

 ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը Armtimes.com-ի հետ զրույցում ասել է, որ Քոչարյանի հարցաքննության օրը չի փոխվել և նրա գրասենյակից չներկայանալու մասին նախաքննական մարմնին որևէ տեղեկություն չեն հայտնել:

Կայքի տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը վաղը կսկսվի կեսօրին՝ ժամը 12:00-ին. հարցաքննությունը կտեսաձայնագրվի, այդպես է ցանկացել հենց ինքը՝ Քոչարյանը:

ՀՔԾ-ն Քոչարյանին հարցաքննության էր կանչել հուլիսի սկզբին, բայց քանի որ նա գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն սպասել էր մինչև նրա գալը: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Քոչարյանին հարցաքննելու է «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավարը:

Սույն գործը վերաբացելուց և ըստ էության քննելուց հետո «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավարը փոխվել է. մինչ հեղափոխությունը քննչական խմբի ղեկավարը արդարադատության գնդապետ Էդիկ Հակոբյանն էր:

ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը  քննչական խմբի ղեկավարի փոփոխության վերաբերյալ Armtimes-ի հարցին այս փուլում պատասխանել չի ցանկացել:

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավարը ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Մուշեղ Բաբայանն է: Վերջինս, սակայն, հերքել է այդ տեղեկությունը:

 Այս պահին ՀՔԾ-ն գաղտնի է պահում, թե ով է «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավարը և ով է Քոչարյանին հարցաքննելու:
https://lurer.com/?p=294396&l=am

Be the first to comment on "Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում է. նրա հարցաքննության ժամը հայտնի է"

Leave a comment

Your email address will not be published.




ԴԻՏԵԼ