Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Armtimes.com-ը գրում է․

Պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի պաշտպանների համար Վճռաբեկ դատարանի որոշումն անհասկանալի ու զարմանալի է եղել:

.

Այս մասին այսօր մեր հարցին ի պատասխան ասաց նրա պաշտպան Արմեն Հարությունյանը: Վերջինս նաեւ տեղեկացրեց, որ

պաշտպանական կողմը քննարկում է կրկին գրավի միջնորդությամբ դատարանում հանդես գալու հարցը:

Վաչագան Ղազարյանը կրկին կալանավորվել է երեկ՝ նոյեմբերի 15-ին: Վճռաբեկ դատարանը բավարարել է դատախազության կողմից ներկայացված բողոքը՝ գրավն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ:

Թավշյա հեղափոխությունից հետո կալանավորված Վաչագան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ինչպես նաեւ ապօրինի հարստանալու համար: Սերժ Սարգսյանի թիկնազորի պետը կալանավորվել էր երկու ամսով, եւ պաշտպանական կողմը, համաձայն չլինելով դատարանի որոշմանը, այն բողոքարկել էր Վերաքննիչ ատյան, որն էլ իր հերթին նրան 1 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ էր արձակել:

Ըստ ՀՔԾ-ի, Ղազարյանը չի հայտարարագրել 1 միլիոն 272 հազար 900 դոլար, 218 հազար եվրո եւ 460 միլիոն դրամի գույք:

Պաշտպանական կողմը նույնպես վճռաբեկ բողոք էր ներկայացրել Վերաքննիչ դատարանի որոշման դեմ, սակայն ոչ թե գրավի մասով, այլ՝ այն մասով, որ կողմի՝ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո ՀՀ քրեական օրենսգրքի 310.1 եւ 314.3 հոդվածներով նախատեսված արարքները սուբյեկտի մասով ապաքրեականացվել են։ Ըստ պաշտպանական կողմի՝ այս իրավական հարցին Վերաքննիչ քրեական դատարանը իր որոշմամբ պատշաճ գնահատական չի տվել։

Վաչագան Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը պատասխանել է մեր մի քանի հարցերին:

— Պարոն Հարությունյան, ձեր բողոքը Վճռաբեկ դատարանը քննե՞լ է:

— Վճռաբեկ դատարանը մեր բողոքը վարույթ ընդունելը մերժել էր, վարույթ էր ընդունել միայն դատախազության բողոքը եւ երեկ քննարկվել է միայն դատախազության բողոքը:

— Դատախազությունը ի՞նչ պահանջով էր բողոք ներկայացրել Վճռաբեկ դատարան:

— Այո, ըստ դատախազության՝ գրավի կիրառումը թույլատրելի չէր, քանի որ ազատության մեջ գտնվելով՝ Վաչագան Ղազարյանը կարող էր խոչընդոտել քննությանը եւ խուսափել քննությունից: Այս հիմքը վկայակոչելով՝ դատախազությունը գտնում էր, որ Վաչագան Ղազարյանի գրավով ազատության մեջ հայտնվելը չի կարող համարվել թույլատրելի:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։.

https://lurer.com/?p=304518&l=am

Be the first to comment on "Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը"

Leave a comment

Your email address will not be published.




ԴԻՏԵԼ