«Կնոջ «վիճակն» իր կողքի տղամարդու «արտացոլանքն» է». Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել եւ կոչ արել սիրել կնոջը, որ աշխարհը բարի դառնա։

Իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարում Նազենին կապույտ շապիկով է, նրա ձեռքին վարդ է։ Մեկնաբանություններում դերասանուհին գրել է. «Կինը վարդի պես է… Կնոջ «վիճակն» էլ իր կողքի տղամարդու «արտացոլանքն» է. թե երջանիկ է, կշողա ու լույս կճառագի, թե անբավ ու թերի է, կթոշնի ու կագրեսիվանա։

Ագրեսիվ ու ջղային կինը վախենալու բան է։ Սիրեք կնոջը, որ աշխարհը բարի դառնա…»,- գրել է նա։

Ավելի վաղ Նազենին լուսանկարներ է հրապարակել, որոնցում գտնվում էր Գեղարդում։ Հաղորդավարուհին կրում է երկար, սեւ վերարկու, ինչպես նաեւ նույն գույնի հանդերձանք։ Լուսանկարին կից Նազենի Հովհաննիսյանը գրել է․ «Մեր խաչքարերը հայի պես են․ չկրկնվող, կնճռոտ, դիմացկուն… ու Ժամանակը հաղթած։

Ամեն մի նախշի մեջ՝ մի ամբողջ պատմություն։ Մենք՝ հայերս, պիտի՛ լինենք մեր Խաչքարի պես. հոգեւոր, Խաչապահապան ու ԿՈՆԿՐԵՏ (հստակ դիմագծով)։ Ժանեկազարդ խաչքարերը՝ Գեղարդի վանքի խոսուն վկաները։ Հայը, որը քարին Հոգի է տալիս, իսկ մարդուն՝ (հոգուն) քար սարքում… Հ.Գ. Այսօրվա սբ. պատարագն իրոք Աստվածային էր, քարացած սրտին կյանք ու սեր տվող։ Աստված թող խաղաղ պահի մեր Հոգիները»։

 

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում

 

Be the first to comment on "«Կնոջ «վիճակն» իր կողքի տղամարդու «արտացոլանքն» է». Նազենի Հովհաննիսյան"

Leave a comment

Your email address will not be published.




ԴԻՏԵԼ