Հայաստանը պատրաստ է նախագահել ԵԱՏՄ բարձրագույն մարմնում․ Փաշինյան

Հայաստանի համար կարևոր է հայկական կողմի ներկայացվածությունը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդում,  հայկական կողմը առաջարկում է այդ հարցը թողնել ընդհանուր օրակարգում։

Այս մասին ԵԱՏՄ բարձրագույն մարմնի նիստի ժամանակ ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների ղեկավարներին ուղղված իր խոսքում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն իր խոսքում ընգծեց, որ Հայաստանը պատրաստ է այսուհետ նախագահել ԵԱՏՄ բարձրագույն մարմնում՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդում, և որ հայկական կողմը պատրաստ է Երևանում ընդունել այդ խորհրդի նիստերից մեկը։

«Հուսամ՝ մեկ տարի անց մենք կունենանք մեր տնտեսություններին ծառայող ավելի կոնսոլիդացված միություն»,-խոսքը եզրափակեց Փաշինյանը։

https://lurer.com/?p=306317&l=am

Be the first to comment on "Հայաստանը պատրաստ է նախագահել ԵԱՏՄ բարձրագույն մարմնում․ Փաշինյան"

Leave a comment

Your email address will not be published.




ԴԻՏԵԼ