Մարինկա Խաչատրյանը՝ հմայիչ կերպարներում

Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը, ով հայտնի է սերիալներում մարմնավորած կերպարներով, ներկայացնել է նոր կերպարներում։

Դերասանուհին Instagram-ի իր էջում նոր լուսնակարներ է տեղադրել. Մարինկան դասական տաբատ եւ կոստյում է կրում, սեւ երկարաճիտ կոշիկներ։ Կերպարն ամբողջացնում է սեւ գլխարկը։

Լուսանկարը մեկնաբանված չէ, փոխարենը հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են արել երիտասարդ դերասանուհուն։

Հրապարակված մյուս լուսանկարում դերասանուհին վագրային պրինտով բլուզ եւ սեւ տաբատ է կրում, որը համադրել է դեղին երկարաճիտ կոշիկների հետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ դերսանուհին, ով այս շրջանում նկարահանվում է «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում, նշանածի՝ Հրաչի հետ լուսանկար էր տեղադրել։ Սիրառատ լուսանկարին կից Մարինկան անգլերեն լեզվով հետեւյալ մեկնաբանությունն էր արել. «Սեր»։

 

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում

 

Be the first to comment on "Մարինկա Խաչատրյանը՝ հմայիչ կերպարներում"

Leave a comment

Your email address will not be published.




ԴԻՏԵԼ