«Ցավով ականատես եմ լինում իմ միջավայրում բազում բաժանությունների». Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Instagram-ի իր էջում լուսանկար է տեղադրել՝ մեկնաբանություններով խոսելով ամուսնական ինստիտուտի խարխլման մասին։

«Ամուսնական ինստիտուտը խարխլվել է… ես ցավով ականատես եմ լինում իմ միջավայրում բազում բաժանությունների կամ որ ավելի վատ է, անսեր միջավայրում ագրեսիվ, չհասկացված ու իրար մի կերպ տարիներով դիմացող մարդկանց «ճեղքված» հարաբերությունների եւ այդ նույն միջավայրում մեծացած տրավմաներով երեխաներին, որոնք հետո ամբողջ կյանքում փորձում են քանդել ներսի քարկապերը (… իսկ առողջ երեխան առողջ հասարակության հիմքն է):

… Ըստ ձեզ՝ ինչպե՞ս անել, որ ընտանիքներն առողջանան, ո՞րն է այդ «հիվանդության» պատճառ, լավ, ինչպե՞ս անել, որ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ չդիմանա կինը (կամ տղամարդը)… Գրեք, սիրով կկարդամ ոչ միայն ես, այլեւ իմ բոլոր հետեւորդները։ Գուցե մեկը գտնի այստեղ իր հարցերի պատասխանը։

Հ.Գ. Ինքս սիրով կպատասխանեմ ձեզ հուզող հարցերին»,- գրել է Նազենի Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասանուհին գրել էր. «Կինը վարդի պես է… Կնոջ «վիճակն» էլ իր կողքի տղամարդու «արտացոլանքն» է. թե երջանիկ է, կշողա ու լույս կճառագի, թե անբավ ու թերի է, կթոշնի ու կագրեսիվանա։ Ագրեսիվ ու ջղային կինը վախենալու բան է։ Սիրեք կնոջը, որ աշխարհը բարի դառնա…»։

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում

Be the first to comment on "«Ցավով ականատես եմ լինում իմ միջավայրում բազում բաժանությունների». Նազենի Հովհաննիսյան"

Leave a comment

Your email address will not be published.




ԴԻՏԵԼ