Փարիզում անվտանգության նկատառումներով ժամանակավորապես փակել են Սորբոնի համալսարանը

որբոնի հայտնի ֆրանսիական համալսարանի կենտրոնական շենքը, որը գտնվում է Լատինական թաղամասում, փակվել է անվտանգության միջոցառումների շրջանակում:

«Սորբոնի շենքը դեկտեմբերի 6-ին սովորողների ու ամբողջ անձնակազմի համար փակ է համալսարանի ռեկտորատի որոշմամբ»,- ասված է կրթական հաստատության Twitter-ում:

Europe 1 ռադիոկայանը նշում է, որ համալսարանի գլխավոր շենքի փակման որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ մի խումբ ակտիվիստներ փորձել են ներխուժել Սորբոնի տարածք:

«Օբյեկտը փակվել է որպես անվտանգության միջոց, պարապմունքները չեղյալ են հայտարարված»,- ընգգծել են համալսարանի ղեկավարությունում: Սորբոնը Ֆրանսիայի միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը չէ, որի աշխատանքը դեկտեմբերի 6-ին դժվարացել է:

Մի քանի այլ համալսարաններում, ինչպես նաեւ դպրոցներում ակտիվիստները նույնպես փորձել են բողոքի ակցիաներ կազմակերպել՝ արգելափակելով հաստատությունների մուտքը: Այսօրինակ ակցիաները հաճախացել են «դեղին բաճկոնավորների» շարժման բողոքների ֆոնին, որին ուսանողներն այդ կերպ աջակցություն են հայտնում, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

https://lurer.com/?p=306328&l=am

Be the first to comment on "Փարիզում անվտանգության նկատառումներով ժամանակավորապես փակել են Սորբոնի համալսարանը"

Leave a comment

Your email address will not be published.




ԴԻՏԵԼ