Այսօր Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցն է

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, լրանում է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցը: 1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որի հետեւանքով զանգվածային վնասվածքների եւ փլուզումների ենթարկվեցին հազարավոր շինություններ: Այն տասնյակ հազարավոր մարդկանց նահատակման պատճառ դարձավ: Սպիտակի երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 11:41րոպեին:

Ուժգնությունն էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ: Սպիտակի երկրաշարժը պատկանում է այսպես կոչված` լրիվ ցիկլի երկրաշարժերին` նախացնցումներ, հիմնական ցնցում, հետցնցում: Երկրաշարժն ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40 տոկոսը, ուր ապրում էր 1մլն մարդ: Ընդհանուր առմամբ՝ տուժել է 21 քաղաք եւ շրջան, 342 գյուղ: Անօթեւան է մնացել 514 հազար մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մոտ 20 հազարը, որոնցից հոսպիտալացվել է 12 հազար 500-ը, զոհվել է 20 հազարից ավելի մարդ. շուրջ 17 հազարը` Գյումրիում, 4 հազարը` Սպիտակում:

Երկրաշարժից ավերվել է ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17տոկոսը, դադարել է գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս է հասցվել գյուղերին եւ ագրոարդյունաբերական համալիրին, ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին: Ազգաբնակչության եւ փրկարարների ջանքերով փլատակներից, զոհված կամ կենդանի, հանվել է ավելի քան 45 հազար մարդ:

https://lurer.com/?p=306368&l=am

Be the first to comment on "Այսօր Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցն է"

Leave a comment

Your email address will not be published.




ԴԻՏԵԼ