Տեր-Պետրոսյանի հրաժարականը՝ ըստ Քոչարյանի (մաս 3-րդ)

Hraparak.am-ը շարունակում է ներկայացնել Ռոբերտ Քոչարյանի գրած «Կյանք և ազատություն» գրքում հատվածներ։ Այժմ ներկայացնում եքն գրքում ներկայացված Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի պատմության վերջին՝ երրորդ մասը։

Իմ հիշողության մեջ դեռ թարմ էր մեր վերջին հանդիպումներից մեկը՝ Սերժի հետ նրա զրույցից մեկ-երկու շաբաթ առաջ:Երբ հերթական անգամ փորձեցի համոզել Տեր-Պետրոսյանին, որ հրաժարվի ընդունած որոշումից, նա հանկարծ կտրուկ փոխեց խոսակցության թեման ուսկսեցհիշելիրվաղեմի թաքուն վիրավորվածությունները: Շատ զարմացա. նրա ասած դեպքերի կեսն անգամ չէիհիշում: Եվ այստեղ Տեր-Պետրոսյանը հանեց մի ծանր նոթատետր, բացեց ուսկսեց կարդալ, թե իր կարծիքով՝ երբ ուինչպես եմ սխալ վարվել ու նեղացրել իրեն: Մանր, համաչափ ձեռագրով էջեր էին. այ, այնտեղ ինչ-որ բան այն չեմ արել, այստեղ այն չեմ ասել… Պատկերացնել անգամ չէի կարող, որ իմ այդ քայլերն ու բառերը ինչ-որ կերպ կարող էին նեղացնել նրան: Բացի դրանից՝ Տեր-Պետրոսյանն ասում էր, որ վարչապետ դառնալով՝ բավականաչափ հարգանքով չեմ վերաբերվել նախագահին, նրա հետ չեմ համաձայնեցրել բազմաթիվ գործողություններ, այդ թվում և կադրային նշանակումներ:

Եվ դա պարզ ճշմարտություն էր:

Չէ՞ որ ամենասկզբից, մինչ տեղափոխվելու համաձայնություն տալս, զգուշացրել էի՝ պատրաստ եմ վարչապետ դառնալ միայն լիարժեք ինքնուրույնության պայմանով: Իսկապես, իմ հայեցողությամբ էի պաշտոնների նշանակում մարդկանց, բայց իմ իրավասությունների և լիազորությունների շրջանակներում: Նոթատետրում նաև գրառում կար այն դեպքի մասին, երբ նա ինձ խնդրել էր հեռացնել մաքսային ծառայության պետին, իսկ ես հրաժարվեցի: Ունույնիսկմի հին պատմություն իմ նշանակած մի պաշտոնյայի մասին, որը տարիներ առաջ՝ 1989 թվականին, սուր հոդված էր գրել ՀՀՇ-ի դեմ: Ինձ ապշեցրեց, թե այս տարիների ընթացքում ինչ հետևողականությամբ է հավաքել վիրավորանքներն ումանրակրկիտ գրի առել դրանք:

-Լևոն, դու այս ամենը միշտ գրի ես առնո՞ւմ: Ինչի՞ համար:

-Որ հիշեմ. չէ՞ որ պատմաբան եմ: Այդ ժամանակ ասացի նրան.

-Գիտե՞ս, եթե ժամանակի ընթացքում որևէ բացասական բան մոռացվում է, նշանակում է՝ այնքան էլ կարևոր չէ և պիտի մոռացվի: Հիշողության կառուցվածքն է այդպես. անկարևորը ջնջվում է: Ի՞նչ իմաստ ունի կուտակել ու պահել վիրավորանքները՝ դրանք ժամանակին բաց թողնելու փոխարեն:

Տեր-Պետրոսյանի նոթատետրն անջնջելի տպավորություն թողեց ինձ վրա:

Լսելով «անգլիական թագուհու» մասին՝ անմիջապես հիշեցի այդ վարքամատյանի մասին ու ասացի, որ չի կարելի համաձայնել նախագահի առաջարկի հետ: Հին վիրավորանքների այդպիսի բեռով համատեղ աշխատանք չի ստացվի: Հասկանում էի, որ ցանկացած անհաջողություն, ցանկացած ժամանակավոր խնդիր, որիհետ կբախվենք, էլ ավելի կսրի իրավիճակը և կհրահրի նորհակամարտություն, իսկ հինն այդ ընթացքում չիվերանա: Ու ես ասացի. «Ոչ: Կա՛մ ինձ կազատի հրամանով, կա՛մ ինքը կհեռանա»:

Վազգեն Սարգսյանը գրեթե նույնն ասաց. «Թող ինձ էլ ազատի աշխատանքից, և այդ ժամանակ մեր ձեռքերը լրիվ ազատ կլինեն. կպայքարենք արդեն ոչ մեր պաշտոններում»: Իսկ եթե չլիներ չարաբաստիկ նոթատետրը, հնարավոր է՝ իրավիճակը միանգամայն այլ կերպ զարգանար: Մնում էր մեր պատասխանը փոխանցել Տեր-Պետրոսյանին: Բայց դրանից առաջ պետք էր որոշել մի կարևոր հարց. ենթադրենք՝ նա հեռանում է: Այդ դեպքում ո՞վ կլինի նախագահ: Եվ այստեղ պարզվեց ամենահետաքրքիրը. մեզնից ոչմեկը չի ուզում նախագահ դառնալ:

Ըստ գործող Սահմանադրության՝ նախագահ դառնալու համար պահանջվում էր Հայաստանի քաղաքացիության և Հայաստանում բնակվելու տասնամյա ցենզ: Երեքիցս միայն Վազգենն էրտասը տարուց ավելի ապրելՀայաստանում: Բայց երբ նրան ասացի, որ այլընտրանք չունենք, ևինքը ստիպված է լինելու առաջադրվել Լևոնի հրաժարականի դեպքում, կտրուկ հրաժարվեց: «Ե՞ս: Ո՜չ: Ի՜նչ եք ասում: Ես բոլորովին պատրաստ չեմ: Չեմ անի»: Պարզ էր, որ ցուցադրական մերժում չէ. նա իսկապես հոգեբանորեն պատրաստ չէր այդպիսի պատասխանատվության: Իսկ ես բոլորովին վերջերս էի Հայաստան տեղափոխվել:

Սկսեցինք մտածել:

Մեզ պետք էր մարդ, որը կկարողանար հաղթել ընտրություններում: Ընդ որում՝ ղարաբաղյան վեճի առումով պիտի կիսի մեր դիրքորոշումը, այլապես այս ամենը իմաստ չեն ունենա: Բայց հայտնի հանրային գործիչների մեծամասնությունն այն ժամանակ Տեր-Պետրոսյանի կողմից էին: Մենք ունեինք նաև չքաղաքականացված նախարարներ, բայց նրանցից որևէ մեկին բարդ ընտրական գործընթացով անցկացնելը հեշտչէր լինի: Եվ այստեղ Վազգեն Սարգսյանը հիշեց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին[1]: «Իսկ եթե նրա՞ն փորձենք: Ամեն դեպքում, այն ժամանակ փոխնախագահ է եղել»: Իսկապես, անկախ Հայաստանի սկզբնական շրջանում փոխնախագահի պաշտոն կար, և այն զբաղեցնում էր Գագիկ Հարությունյանը: Հետագայում այդ պաշտոնը լուծարվեց, իսկ Հարությունյանը նշանակվեց Սահմանադրական դատարանի նախագահ: Մենք համաձայնեցինք, որ վատ տարբերակ չէ: Գագիկը զգույշ մարդ է, մասնագիտությամբ տնտեսագետ, ղեկավար աշխատանքի փորձով. սովետական ժամանակներում՝ մինչ փոխնախագահ նշանակվելը, աշխատել էր Կենտկոմում: Գագիկն ապրում էր այնտեղ, որտեղմենք՝ ամառանոցում, ու երեքով անմիջապես գնացինք նրա մոտ: Բացատրեցինք Գագիկին, որ Տեր-Պետրոսյանի հետ հակամարտությունը շատ հեռուն է գնացել, ու եթե նա հետքայլ չանի, կմնա միայն մեկ ելք. կա՛մ մենք կհեռանանք, կա՛մ նա: Ու որ մինչ Տեր-Պետրոսյանին այդ ընտրության առաջ դնելն ուզում են հասկանալ, թե ով կարող է զբաղեցնել նրա տեղը: Ասացինք, որ իրեն համարում ենք ամենահարմար թեկնածուն: Չէի ասի, թե Հարությունյանն ուրախացավ:

Նրա համար մեր առաջարկը լրիվ անսպասելի էր, ակնհայտորեն շփոթվեցու երկարաշունչ, անորոշ և ոչ այնքան հասկանալի պատասխան տվեց: Ինձ նրա պատասխանը երկիմաստ թվաց, ավելի շատ՝ բացասական, որը մեկնաբանության տեղիք էր տալիս: Մտածեցի, որ շատ զգույշ մարդ լինելով՝ հավանաբար ցանկանում է ծանրութեթև անել իրավիճակը: Կարելի էր հասկանալ նրան. մարդը հանգիստ զբաղեցնում է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը և օրենքով կարող է մինչև յոթանասուն տարեկանը մնալ այդ պաշտոնում: Չի կարելի հեռացնել նրան, մի խոսքով՝ գործնականորեն ցմահ խաղաղ նավահանգիստ է երաշխավորված, ու հանկարծ առաջարկում են վերադարձ ակտիվ քաղաքականություն, ընդ որում՝ բավական բուռն ժամանակներում:

Բայց, ինչպես պարզվեց, տարբեր կերպ էինք հասկացել նրան: Գագիկի հետ խոսակցությունից հետո Վազգենը շատ ուրախ էր, որ նա համաձայնել է: Նույն կարծիքին էր նաև Սերժ Սարգսյանը:

— Ի՜նչ եք ասում, տղե՛րք: Ախր ո՛չ համաձայնեց, ո՛չ հրաժարվեց,- փորձում էի սթափեցնել նրանց:

-Չէ, դու լրիվ սխալ ես հասկացել:

— Կհրաժարվի: -Չէ՛, չի հրաժարվի:

— Զգում եմ, որ կհրաժարվի. այնպիսի զգացողություն չունեմ, որ միանշանակ համաձայնել է: Նրա համար անսպասելի էր, ու ամեն կերպ խույս էր տալիս, ի վերջո, երկիմաստ պատասխան տվեց, բայց հաստատ համաձայն չէր:

Հարությունյանի հետ խոսակցությունից հետո հանդիպեցինք խորհրդարանի ղեկավար Բաբկեն Արարքցյանի հետ ու պատմեցինք նրան, որ մտադիր ենք ընտրության առաջ դնել Տեր-Պետրոսյանին: Հիշեցրինք Բաբկենին, որ նախագահի հրաժարականից հետո մինչև ընտրություններ նրա գործառույթները դրվելու են խորհրդարանի նախագահի վրա. այն ժամանակ Սահմանադրությունը հենց այդպիսի սխեմա էր ենթադրում: Իսկ եթե խորհրդարանի նախագահը հրաժարվում էր, լիազորություններն անցնում էին վարչապետին: Բաբկենը հասկանում էր, որ իրադարձությունների այդպիսի զարգացման հավանականությունը բավական մեծ է, ու ծանր էր տանում այդ ամենը:

Մեր դիրքորոշման մասին Տեր-Պետրոսյանին հայտնեց Սերժ Սարգսյանը: Դա վերջնագիր չէր, մենք անառարկելի պահանջներ չէինք դնում ու ոչնչով չէինք սպառնում: Ուզում էինք ազատության հասնելու միջոց գտնել և անել այն, ինչ անհրաժեշտ ենք համարում: Նրան ընտրության հնարավորություն տվեցինք. «Դու նախագահ ես և իրավունք ունես ազատել մեզ: Ուստի կա՛մ մեզ ազատիր աշխատանքից, կա՛մ ինքդ հեռացիր»: Սերժի հետ զրույցից տառացիորեն օրեր անց Տեր-Պետրոսյանը հանդես եկավ հեռուստաուղերձով: Նա հայտարարեց իր հրաժարականի մասին, բայց չկարողացավ զերծ մնալ գնահատականներից:

Նրա ելույթի հիմնական դրույթն էր՝ «Խաղաղության կուսակցությունը հեռանում է, գալիս է պատերազմի կուսակցությունը»: Այդպես հրաժարական տվեց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Տեր-Պետրոսյանի հրաժարականից անմիջապես հետո շտապեցինք Գագիկ Հարությունյանի մոտ, որպեսզի քննարկենք առաջիկա արտահերթ նախագահական ընտրությունների մանրամասները, և հանկարծ… Նա կտրուկ հրաժարվեց մասնակցել՝ հավաստիացնելով, որ սխալ ենք հասկացել իրեն.

-Ո՜չ: Ի՞նչ եք խոսում: Ես չեմ ասել, որ համաձայն եմ: Նրա մոտից դուրս եկանք ցնցված, սրտնեղած ու շփոթված, բոլորից շատ ցավում ու բարկանում էր զգացմունքային Վազգենը: Ես փորձում էի հնարավորինս հանգստացնել նրան.

«Լսի՛ր, բայց նա իսկապես չի համաձայնել: Ուղղակի դուք այն ժամանակ լսեցիք այն, ինչ ուզում էիք լսել: Ես այն ժամանակ էլ միանգամից ասացի, որ հրաժարվելու է»:

Եվ այսպես, մենք նախագահին մղեցինք հրաժարականի որոշում ընդունելու, մինչդեռ պատկերացում անգամ չունեինք, թե ով է լինելու առաջիկա ընտրությունների թեկնածուն:

-Վազգե՛ն, ելք չկա, ստիպված ես դու գնալ,- ասացի: Վազգենը շատ զգացմունքային արձագանքեց, համարյա հիստերիայով, ոչ նորմատիվային բառապաշարի զգալի չափաբաժնով:

«Ո՛չ, չեմ կարող: Պատրաստ չեմ, չեմ գնա»:

Նա շատ ծանր էր տանում Տեր-Պետրոսյանի հետ խզումն ու չէր պատկերացնում, որ կարող է զբաղեցնել նրա տեղը: Համոզելն անիմաստ էր:

-Դո՛ւ: Դու պիտի գնաս: Մեզնից միայն դու ես պատրաստ այդ պաշտոնին,- գոռում էր նա:

-Ախր ո՞նց գնամ: Տասնամյա ցենզ չունեմ, չեմ կարող՝ ըստ Սահմանադրության: Դա մշտական գլխացավանք կդառնա: Անընդհատ առաջ կգա լեգիտիմության հարցը:

-Ուրիշ մարդ չկա: Հո չե՞նք գնալու Լևոնի մոտ, խնդրենք, որ վերադառնա: Ուրիշ էլ ո՞վ պիտի առաջադրվի նախագահի թեկնածու, եթե ոչ դու: Փակուղային իրավիճակ էր: Մենք նախաձեռնեցինք նախագահի հրաժարականը, բայց հանկարծ պարզվեց, որ պատրաստ չենք փոխարինել նրան: Երկիրը եռում է, պետք է ինչ-որ բան անենք ու՝ շատ շտապ: Ես գիտակցում էի հսկայական պատասխանատվությունը, որը չէինք կարող դնել ուրիշի վրա:

-Լսե՛ք, ես կհամաձայնեմ, բայց մի պայմանով. եթե հստակ հիմնավորվի, այդ թվում և Սահմանադրական դատարանում, որ լեգիտիմության հետ կապված ոչ մի խնդիր չի ծագի:

Վազգենն ուրախացավ և արդեն պատրաստվում էր վերադառնալ Գագիկ Հարությունյանի հետ խորհրդակցելու, բայց հասկացավ, որ արդեն կեսգիշեր է ու զրույցը հետաձգեց մինչև առավոտ: Ես նորից կրկնեցի, որ չեմ համաձայնի, մինչև չտեսնեմ համոզիչ հիմնավորում առ այն, որ ընտրություններին իմ մասնակցությունը լեգիտիմ կլինի: Դրանով էլ այդ օրը բաժանվեցինք: Հաջորդ մի քանի օրերին խիստ զբաղված էի կառավարությունում. չէ՞ որ դեռ վարչապետ էի, իսկ նախագահի հրաժարականի պայմաններում անհրաժեշտ էր ցույց տալ, որ կառավարությունը շարունակում է կատարել իր գործառույթները և վերահսկում է ամեն ինչ: Այդ ընթացքում շարունակվում էին իշխանության վերադասավորման շուրջ ծավալվող դրամատիկ իրադարձությունները:

Մի գիշերվա ընթացքում իշխող «Հանրապետություն» խմբակցությունից մոտ քառասուն պատգամավոր տեղափոխվեցին «Երկրապահ» խմբակցություն. այդպես ՀՀՇ-ն զրկվեց խորհրդարանի հանդեպ վերահսկողությունից և մնաց փոքրամասնություն: Իսկ հրաժարականից ևս մեկ օր անց հեռացավ խորհրդարանի ամբողջ ՀՀՇ-ական ղեկավարությունը: Իսկ մենք, հակառակը, ստացանք աշխատանքի համար անհրաժեշտ խորհրդարանական մեծամասնություն: Իմ գրաֆիկն այնքան խիտ էր, որ ուղղակի մոռացության տվեցի Վազգենի հետ զրույցը: Որոշեցի, որ եթե հիմնավորումների առումով ոչինչ չստացվի, ամեն դեպքում նրան կհամոզենք մասնակցել ընտրություններին: Իսկ երկու օր անց՝ երեկոյան կողմ, եկավ երջանիկ Վազգենը: Պարզվեց՝ վաղ առավոտից հավաքել է իրավաբանների, բացատրել նրանց իրավիճակը ու խնդրել է ելք գտնել: Եվ նրանք լուծում էին գտել. այն զարմանալիորեն պարզ էր: 1998 թվականն էր: Հայաստանն անկախություն էր ստացել 1991-ին, ինչից հետևում էր, որ ֆորմալ առումով երկրում ո չոք դեռ տասը տարի չէր ապրել:

Բացի դրանից՝ Սովետական Միությունում Հայաստանի առանձին քաղաքացիություն չկար, կար միասնական սովետական երկրի մեկ ընդհանուր քաղաքացիություն, և այս առումով բոլորը հավասար էին՝ թե՛ նրանք, ովքեր ապրել էին Հայաստանում, թե՛ նրանք, ովքեր ապրել էին Ղարաբաղում: Ապա իրավաբանները հղում էին արել 1989 թվականի դեկտեմբերի 1-ի՝ Ղարաբաղը Հայաստանին միացնելու որոշմանը, որը ֆորմալ առումով ոչ ոք չէր չեղարկել:

Ես մի քանի անգամ ուշադիր վերընթերցեցի նրանց եզրակացությունը, և փաստարկներն ինձ համոզիչ թվացին: Հիմա անհրաժեշտ էր սկսել արտահերթ նախագահական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները: Ես սրտանց ուզում էի, որ Բաբկեն Արարքցյանը մնա խորհրդարանի նախագահ, բայց չկարողացա համոզել: Նա հեռացավ ուղղակի որպես համերաշխության նշան կամ գուցե այլ ծանրակշիռ պատճառներ ուներ, չգիտեմ: Մնալու իմ խնդրանքներին ի պատասխան՝ ասաց.

-Ո՛չ, չեմ կարող: Լևոնի հետ եկել եմ, միասին ենք անցել այս ամենի միջով, ու նրա հետ էլ պիտի գնամ: Խորհրդարանի նախագահ ընտրեցին Խոսրով Հարությունյանին: Նախկինում նա կարճ ժամանակ զբաղեցրել էր Հայաստանի վարչապետի պաշտոնը և խորհրդարանական աշխատանքի որոշակի փորձ ուներ:

Սակայն Խոսրովն անմիջապես հրաժարվեց փոխարինել նախագահին, և ես՝ որպես վարչապետ, Սահմանադրության համաձայն դարձա երկրի ղեկավարի պաշտոնակատար: Ափսոսանքով ընդունեցի Կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյանի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Մանուշակ Պետրոսյանի հրաժարականները: Երկուսի հետ էլ խոսեցի և խնդրեցի շարունակել պաշտոնավարել: Բագրատի հետ, որը ինտելեկտուալ և շփման մեջ հաճելի մարդ է, ջերմ հարաբերություններ էի հաստատել դեռևս այն ժամանակ, երբ ապրում էի Ղարաբաղում. նա հաճախ էր լինում մեզ մոտ:

«Լսի՛ր,- ասացի նրան,- դու Կենտրոնական բանկի առաջին նախագահն ես, այս ինստիտուտը քո օրոք է կայացել: Եվ միշտ ասել ես, որ ԿԲ-ն ոչ մի դեպքում չպիտի քաղաքականացվի: Հիշո՞ւմ ես մեր խոսակցությունները»: Նա հիշում էր: «Այդ դեպքում ինչպե՞ս հասկանամ քեզ: Եթե քաղաքական մարմին չէ, ինչո՞ւ ես հեռանում: Չէ՞ որ հիմա քո քայլը հակասում է այն ամենին, ինչ ասում էիր Կենտրոնական բանկի դերի ու անկախության մասին»: Նա համաձայնեց. «Ընդհանուր առմամբ, այո՛, իրավացի ես: Բայց չեմ կարող, պիտի գնամ…»:

Նմանատիպ խոսակցություն ունեցա նաև Մանուշակի հետ, որը նույնպես միշտ ասում էր, որ «Հայաստան» հիմնադրամը չպիտի քաղաքականացվի, որ հիմնադրամի խնդիրը համահայկական խնդիրների լուծման շուրջ ամբողջ սփյուռքի հնարավորությունների համախմբումն է: Հենց այդ պատճառով բոլոր ավանդական հայկական կուսակցություններն ու եկեղեցիները պետք է ներկայացված լինեն և ակտիվորեն աշխատեն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում: Չգիտեմ՝ հետո զղջացել են թե ոչ, բայց ընտրությունը նրանցն էր, և մեր ճանապարհները բաժանվեցին: Ես առաջ էի նայում, իսկ առջևում ինձ կլանող, մոբիլիզացնող, դրամատիկ իրադարձություններով լի կյանք էր սպասում Հայաստանի նախագահի պաշտոնում:

Առջևում, սակայն, նախընտրություններ էին: Եվ անսպասելիորեն հայտնվեց ընտրություններում իմ լուրջ ընդդիմախոսը:

Հարությունյան Գագիկ Գարուշի (ծնվ. 1948 թ.) – հայ պետական գործիչ: 1991 թ.՝ ՀՀ փոխնախագահ, 1991-1992 թթ.՝ ՀՀ վարչապետ, 1996-2018 թթ.՝ Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ:

https://lurer.com/?p=308664&l=am

Be the first to comment on "Տեր-Պետրոսյանի հրաժարականը՝ ըստ Քոչարյանի (մաս 3-րդ)"

Leave a comment

Your email address will not be published.




ԴԻՏԵԼ