Զարուհի Փոստանջյանը բողոք է ներկայացրել գլխավոր դատախազին

Զարուհի Փոստանջյանը բողոք է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավորվարչության ՀԿԳ քննիչ Լուսինե Հարությունյանի՝ 27 դեկտեմբերի 2018 թվականի քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել «Երկիր Ծիրանի»-ին:

Մասնավորապես՝ 2018 թվականի փետրվարի 19-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ՀՀ իրավապահ մարմիններին հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ իր հրավերով Երևանի քաղաքապետարան այցելած լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնագիտական, օրինական գործունեությունը խոչընդոտելու և Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության նկատմամբ խտրական վերաբերմունք դրսևորելու դեպքերի առթիվ, որոնք իրականացվել են պաշտոնեական դիրքի չարաշահման միջոցով:

2018թ. մարտի 3-ին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ Արամ Մկրտչյանը որոշում է կայացրել՝ նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու և Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի նկատմամբ քրեական ետապնդում չիրականացնելու մասին՝ ՝նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Վերը նշված որոշումը բողոքարկվել է ՀՀ գլխավոր դատախազությունում, այնուհետև՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ թիվ ԵԴ/0123/11/18 գործի շրջանակներում բողոքն ամբողջությամբ մերժվել էր՝անհիմն և չհիմնավորված լինելու պատճառաբանությամբ:

Սույն որոշման դեմ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի բերված բողոքը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը օգոստոսի 31-ին բավարարել է, հարուցվել է թիվ 61210508 քրեական գործը, որի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Լուսինե Հարությունյանը չի ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար: Մասնավորապես. չեն հարցաքննվել ՏարոնՄարգարյանը և նրա ենթակայության տակ աշխատող այլ պաշտոնյաններ: Առերեսումներ չեն իրականացվել Երևանիավագանու «ԵրկիրԾիրանի» խմբակցությանղեկավարԶարուհի Փոստանջյանի և նրա նկատմամբ խտրական վերաբերմունք դրսևորած անձանց միջև: Երևանիավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին և «Երկիր Ծիրանի» կուսակցությանը չեն ճանաչել տուժող:

2018 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Լուսինե Հարությունյանը որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին: Սույն որոշումը Զարուհի Փոստանջյանը ստացել է 2018 թվականի դեկտեմբերի 29-ին:

2. Բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

2017 թվականի մայիսի 14-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած Երևան քաղաքի ավագանու ընտրություններին «Երկիր Ծիրանի» կուսակցությանը որպես հիմնական ընդդիմադիր ուժ իշխող` «Հայաստանի Հանրապետական Կուսակացությանը» (ՀՀԿ)` հայտարարել է, որ պայքարելու է այդ կուսակցության կողմից իրականացվող ապօրինությունների դեմ: Այս հայտարարությունը «Հայաստանի Հանարապետական Կուսակացությանը» (ՀՀԿ) ներկայացուցիչների` մասնավորապես Տարոն Մարգարյանի կողմից արժանացել է կոշտ պատասխանի: Երևանի ավագանու նիստերի ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը թույլ տալով ապօրինություններ՝ բազմիցս խախտել է Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների իրավունքները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հիմնական ընդդիմախոսի` «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի նկատմամբ դրսևորել է խտրական վերաբերմունք` թույլ չտալով նրան իրականացնել իր պաշտոնեական լիազորությունները և պարտականությունները՝ որպես Երևանում տեղական ինքնակառավարման մարմնի`իշխանության ներկայացուցիչ:

Համաձայն` Երևանում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի`«Երևանի տեղական ինքնակառավարման մարմիններն են`

1) Երևանի ավագանին (այսուհետ` ավագանի).

2) Երևանի քաղաքապետը (այսուհետ` քաղաքապետ)»:

Համաձայն` Երևանում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի`«Երևանի տեղական ինքնակառավարման մարմինները` ավագանին և քաղաքապետը, գործում են իրենց նստավայրում` Արգիշտիի փողոց 1 հասցեում»:

«Երկիր Ծիրանի» կուսակցությանը, մասնակցելով 2017 թվականի մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրություններին, ստացել է ավագանու 5 մանդատ և ձևավորել է Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը: Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը իր առօրյա աշխատանքներն իրականացրել է օրենքով սահմանված վայրում` Երևան, Արգիշտի 1 հասցեում:

Համաձայն` Երևանում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի «1. Ավագանին Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության նկատմամբ:

2. Ավագանին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իր լիազորություններն իրականացնելիս անկախ է և գործում է միայն ի շահ Երևանի և նրա անունից»:

Երևանի քաղաքապետի կողմից թույլ տրված ապօրինությունների վերաբերյալ բարձրաձայնումը Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կողմից, որպես ավագանու անդամի պարտականություն բազմիցս բախվել է խտրական վերաբերմունքի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից: Այդ դեպքերի թվին է պատկանում 2018 թվականի փետրվարի 19-ի դեպքը` «Ազատություն» և «Ա1+» լրատավամիջոցների լրագրողների գործունեությանը խոչընդոտելու միջոցով Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի աշխատանքները խաթարելը՝ որպես տեղական ինքնակառավարման մարմնի` իշխանության ընդդիմադիր ներկայացուցչի աշխատանքերը խափանելը:

Համաձայն` ՀՀ ընտրական օրենսգրքի 129-րդ հոդվածի` «Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանու անդամի թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները»:

«Երկիր Ծիրանի» կուսակացությունը 2017 թվականի մայիս 14-ի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար իր գործադիր մարմնի որոշման հիման վրա կազմել է ծրագիր, որի գլխավոր կետերից է եղել պայքարը կոռուպցիայի դեմ՝ որպես Երևանի ավագանու վերահսկողություն իրականացնող իշխանության ներկայացուցիչ: «Երկիր Ծիրանի» կուսկացությունը իր ծրագրային պարտավորությունները կատարելու համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ենթարկվել է խտրական վերաբերմունքի: «Երկիր Ծիրանի» կուսկացությունը, ունենալով պարտավորություն իր ընտրողների առջև, տեղական ինքնակառավարման մարմնում` Երևանի ավագանիում որպես իշխանություն, չի կարողացել այն իրականացնել: Երևանի քաղաքապետարանը, օրենքով սահմանված կարգով հանդիսանալով «Երկիր Ծիրանի» կուսկացության Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության աշխատավայր, լիարժեք չի ծառայել իր նպատակին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ապօրինությունների գործադրման հետևանքով այն վերածվել է Տարոն Մարգարյանի միանձնյա, կամայական և անօրինական գործունեության վայրի:

Համաձայն` ՀՀ Քրեական օրենսգիրք 161-րդ հոդվածի «…կուսակցության օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ միջամտելը՝պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով»:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը Երևանի ավագանիում իրականացրել է օրինական գործունեություն` իրագործել է իր կուսակցական և նախընտրական ծրագրերը, որոնք ստացել են պետական գրանցում։ «Երկիր Ծիրանի» կուսակցության օրինական գործունեությունը խոչընդոտվել և միջամտվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և նրան ենթակա աշխատակիցների կողմից:

Համաձայն ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի թիվ 1008-Ն որոշման՝ Երևանի քաղաքապետարանը հանդիսանում է ՀՀ կառավարության առընթեր ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա վարչական շենք, որտեղ գործում է ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ԿՕ և ՀՁՊ գնդի հրամանատարի հետ համաձայնեցված և Երևանի քղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի արձակած հրահանգը` Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի և բակի պահպանության և անցագրային ընթացակարգի մասին:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը և ոստիկանության աշխատակիցները 2018 թվականի փետրվարի 19-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հայտի հիման վրա թույլատրել են «Ազատություն» և «Ա1+» լրատավամիջոցների լրագրողներին և օպերատորներին մուտք գործել Երևանի քաղաքապետարան: Հետագայում, երբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և նրա ենթակա աշխատակցին` Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ ԱրթուրԳևորգյանին դուր չի եկել Զարուհի Փոստանջյանի աշխատանքային պարտականությունների կատարումը` լրատվամիջոցների մասնակցությամբ (լուսաբանումը) Երևանի քաղաքապետի կողմից թույլ տրված ապօրինությունների փաստագրումը և հանրայինացումը (տվյալ դեպքում վարորդների սենյակ` տարածքում թղթախաղ և նարդի խաղալու վերաբերյալ փաստերը, Երևանի քաղաքապետարանի աշխատակից չհանդիսացող անձանց առկայությունը վարորդների սենյակում և այլ տեղերում, ավտոկայանատեղիում մասնավոր ավտոմեքենաների առկայությունը և այլն) նրանք, դուրս հրավիրելով լրատվամիջոցների ներկայացուցիչներին, խոչընդոտել են Զարուհի Փոստանջյանի և լրատվամիջոցների աշխատանքը:

3. Բողոքի պատճառաբանությունները և հիմնավորումները

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ ԱրթուրԳևորգյանը հայտնել է «… Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և Երևանի ավագանու խմբակցությունների հետ ձեռք բերված բանավոր ներքին պայմանավորվածությունների համաձայն, լրագրողների հետ աշխատանքն ավելի դյուրին դարձնելու նպատակով, համաձայնություն է ձեռք բերվել, որ ավագանու խմբակցություններն լրագրողների այցելելու դեպքում, այդ մասին նախապես տեղեկացվում է Տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության պետին կամ տեղակալին, որից հետո հրավիրող կողմը մուտքից դիմավորում և լրագրողներին ուղեկցում է իր աշխատասենյակ, իսկ ավարտելուց հետո նաև ուղեկցում է դեպի մուտք: Նշված պայմանավորվածության շրջանակներում են վերը նշված լրագրողներն այդ օրը մուտք գործել Երևանի քաղաքապետարան: Սակայն Զարուհի Փոստանջյանը, իր աշխատասենյակ լրագրողներին ուղեկցելու փոխարեն, նրանց հետ սկսել է շրջել շենքով, որի ընթացքում տարբեր մեկնաբանություններ է կատարել, իսկ լրագրողները կատարել են նկարահանումներ առանց համապատասխան թույլտվության` խախտելով գործող կարգը, քանի որ նշված հրահանգի համաձայն քաղաքապետարանում նկարահանումներ կարող են իրականացվել միայն Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի թույլտվությամբ, իսկ ինքը նմա թույլտվություն չի տվել: Նշել է, որ իր տեղակալ` Արամ Մարտիրոսյանը լրագրողներին բացառապես թույլ է տվել մուտք գործել վարչական շենք Զարուհի Փոստանջյանի ուղեկցությամբ և վերջինիս աշխատասենյակում հարցազրույց նկարահանելու նպատակով, այլ ոչ թե շենքի տարբեր հատվածներում կամ սենյակներում նկարահանումներ իրականացնելու համար: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակաինության հետ կապերի վարչությունը յուրաքանչյուր տարի տրամադրել է հավատարմագրեր հայտ ներկայացրած լրատվամիջոցների լրագրողներին, որով նրանք այդ տարվա ընթացքում կարող են մուտք գործել քաղաքապետարանի շենք` լուսաբանելու ավագանու նիստերը, հրավիրված ասուլիսները և ճեպազրույցները, որոնց ժամանակ նրանք մուտք են գործել ներկայացնելով այդ հավատարմագրերը և անցագրեր չեն տրամադրվել: Բացի այդ խմբակցությունների հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, նրանց հրավերով եկած լրագրողները նույնպես անցագիր չեն ստացել, պայմանով, որ հրավիրող անձը դիմավորելու և ուղեկցելու է իր աշխատասենյակ` այդ մասին նախապես տեղեկացնելով իրենց վարչությանը: Բոլոր այլ դեպքերում լրագրողները այլ քաղաքացիների նման, անցագիր են ստացել»:

Երևանի ավագանու պարտականությունները իրականացնելու վերաբերյալ բանավոր ընթացակարգերի հասկացություն օրենքով սահմանված չէ: Հետևաբար բանավոր ընթացակարգերի խախտման վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ ԱրթուրԳևորգյանի պնդումները անհիմն են և ոչ օրինական, քանի որ զուրկ են որևէ իրավական հիմքից և չեն կարող նախատեսել պարտականություններ:

Հայաստանի Հանրապետության Սահմադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»: Տվյալ դեպքում անորոշ է, թե որ օրենսդրական ակտով է նախատեսված Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության պետի` Երևանի ավագանու խմբակցությունների կողմից լրագրողներ` քաղաքապետարան հրավիրելու և գործունեություն ծավալելու շուրջ բանավոր կարգի սահմանումը: Հետևաբար կարող ենք արձանագրել, որ Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության պետի վերոշարադրյալ պնդումները հակասում են ՀՀ Սահմանադրությամբ 6-րդ հոդվածով ամրագրված օրինականության սկզբունքին, ինչպես նաև օրինականության սկզբունքից բխող իրավական որոշակիության սկզբունքին։

Այնուհանդերձ, եթե նույնիսկ ընդունենք, որ Երևանի քաղաքապետարանի ավագանու մեկ այլ խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը պնդել է, որ եղել է նման բանավոր ընթացաքակարգ, ապա հարկ եմ համարում ընդգծել, որ այս կապակցությամբ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության նկատմամբ նույնպես դրսևորվել է խտրական վերաբերմունք, քանի որ Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության պետը կամ որևէ այլ պաշտոնյա, երբևէ որևիցե կերպ «Երկիր Ծիրանի» խմբակցությանը չի տեղեկացրել նման բանավոր ընթացակարգի մասին: Բացի այդ, երբ Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության պետը հրամայում է լրատվամիջոցների ներկայացուցիչներին դուրս գալ քաղաքապետարանի շենքից, Զարուհի Փոստանջյանը պնդում է, որ եթե իրենք իրականացնելով իրենց աշխատանքը քաղաքապետարանի շենքի տարբեր մասերում` խախտել են ինչ-որ կարգ, ապա իրենք պատրաստ ենք գնալ իր՝ Զարուհի Փոստանջյանի աշխատասենյակ և այնտեղ շարունակել աշխատանքը (տես` տեսանյութը https://www.youtube.com/watch?v=hSWPgLGUyJ4&t=2s)։ Սակայն դա նույնպես արգելվում է: Նման արգելքը հակասություն է առաջացնում իրենց իսկ կողմից սահմանված այսպես կոչված բանավոր կարգի կիրառման հետ: Այսպես` «Արթուր Գևորգյանը պարզաբանել է լրագրողներին, որ նրանք կարող էին նկարահանումներ կատարել խմբակցությանը հատկացված սենյակում, սակայն նկարահանումներ են կատարել Երևանի քաղաքապետարանի տարբեր հատվածներում, ինչի իրավունքը չեն ունեցել, և խախտել են Երևանի քաղաքապետարանում գործող ներքին կարգը: Երբ Զարուհի Փոստանջյանը ցանկացել է լրագրողների հետ բարձրանալ իր աշխատասենյակ, Արթուր Գևորգյանը խնդրել է, որ ոստիկանները միջամտեն: Այդ ժամանակ ոստիկանության ՊՊԳՎ դասակի հրամանատար Լիաննա Հայրապետյանը աստիճանների վրա կանգնելով լրագրողների դիմաց, խնդրել է նրանց իջնել ներքև մինչև կլինի համապատասխան թույլտվություն: Բացի այդ, Արթուր Գևորգյանը լրագրողներին հայտնել է, որ նրանք կարող են այլ վայրում անցկացնել հարցազրույցը, սակայն քաղաքապետարանի շենքից պետք է դուրս գան, քանի որ կարգ են խախտել»: Վերլուծելով վերոշարադրյալը`ստացվում է այնպես, որ նույնիսկ այն պարագայում երբ Զարուհի Փոստանջյանը և լրագրողները ցանկացել և փորձել են ենթարկվել այսպես կոչված բանավոր ընթացակարգին` այսինքն լրագրողների հետ աշխատանքն անցկացնել Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության համար նախատեսված աշխատասենյակում, դա նույնպես՝ առանց որևէ իրավական հիմնավորման, արգելվել է: Արդյունքում Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությանը չի կարողացել արդյունավետ իրականացնել իր աշխատանքը լրատվամիջոցների հետ:

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, օգտվելով օրենքով սահմանված իրավունքներից իր աշխատավայրում` Երևանի քաղաքապետարանում իրականացրել է տեղական ինքնակառավարման մարմնի` տեղական իշխանության ըննդիմադիր անդամի վերահսկողական գործառույթ, որը արժանացել է խտրական վերաբերմունքի՝ կապված նրա քաղաքական հայացքների և ընդդիմադիր կարծիքի հետ և նրա ավագանու կարգավիճակից բխելու պատճառով:

4. Բողոքի պահանջը

1. Վերացնել ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Լուսինե Հարությունյանի 27 դեկտեմբերի 2018 թվականի քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը:

2. Միջոցներ ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր գործողությունների կիրառմամբ (հարցաքննություններ, առերեսումներ)` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար:

3.Կատարել քննություն և պարզել Տարոն Մարգարյանին, Արթուր Գևորգյանին և այլ անձանց մեղավորությունը հիմնավորող հանգամանքները, որոնք պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ, 161-րդ, 164-րդ և 308 հոդվածներերով նախատեսված հանցակազմեր:

4. Ճանաչել տուժողներ Զարուհի Փոստանջյանին և «Երկիր Ծիրանի» կուսակցությանը

https://zham.am/?p=32776&l=am

Be the first to comment on "Զարուհի Փոստանջյանը բողոք է ներկայացրել գլխավոր դատախազին"

Leave a comment

Your email address will not be published.




ԴԻՏԵԼ