Հույս ունեմ, որ բոլորի ջանքերը միտված կլինեն պատը վերակառուցելուն․ Լիլիթ Մակունցը՝ Արամի 23 հասցեում փլուզման մասին

ԱԺ պատգամավոր Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արամի 23-ի փլուզմանը։

«Իրականում պետք է մեղադրանքների տիրույթից դուրս գալ, որը ոչ մի կառուցողական դաշտ չի տանում: Ակնհայտ է, որ բոլոր կառույցներն էլ իրենց լիազորությունների շրջանակում փորձեցին անել հնարավորը, որպեսզի Արամի 23-ի շենքը պահպանվի, բայց ստացել ենք վատ ժառանգություն՝ խճճված խնդիրներով:

Իմ գործառույթները մշակույթի նախարարի պաշտոնում արդեն դադարել են և, ըստ էության, այդ շրջանակներում այլևս անելիք չունեմ, բայց հույս ունեմ, որ այս պահին բոլորի ջանքերը միտված կլինեն կառույցի փլուզված պատը վերակառուցելուն, որը կնպաստի շենքի մյուս հատվածի պահպանմանը»:

 

https://lurer.com/?p=309317&l=am

Be the first to comment on "Հույս ունեմ, որ բոլորի ջանքերը միտված կլինեն պատը վերակառուցելուն․ Լիլիթ Մակունցը՝ Արամի 23 հասցեում փլուզման մասին"

Leave a comment

Your email address will not be published.




ԴԻՏԵԼ