Թող դատարանը որոշում կայացնի՝ տանեք, կանգնեցնեք հրապարակում.ԵԿՄ փոխնախագահը՝ Մանվել Գրիգորյանի մասին

ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը կարծում է, որ առանց դատարանի որոշման պետք չէ ժամանակից առաջ ընկնել ու Մանվել Գրիգորյանին հանցագործ կոչել:

«Կա նաև անմեղության կանխավարկածը: Մեր երկիրը կայացած պետություն է, ու երբ որ դատարանը կորոշի, որ ինչ-որ մեկ անձ հանցագործ է, ես էլի եմ ասում, այդ տեսակ հանցագործներին, ինչպիսին որ մեղսագրվում է հիմա, պետք չէ դատարանով դատել: Թող դատարանը որոշում կայացնի՝ տանեք, կանգնեցնեք հրապարակում: Բայց ես չլինեմ դատողը: Եկեք չդատենք, որ չդատվենք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Համլետ Հայրապետյանը:

Օգտվելով առիթից՝ ԵԿՄ փոխնախագահը դիմեց բոլոր մարտական ընկերներին, ովքեր ինչ-ինչ պատճառներով հեռացել են Երկրապահ կամավորականների միությունից՝ նշելով.

«Խնդրում եմ բոլորին: Երկրապահի դռները բաց են, տղե՛րք, ձեր ցավը տանեմ, եկե՛ք, բայց գալու ձև կա, գնացեք ձեր բաժանմունքներում հաշվառման կանգնեք, ընտրվեք պատվիրակ, եկե՛ք ժողովների ժամանակ: Հիշե՛ք, թե ինչ եմ ասում. կանոնադրությամբ պատվիրակ ընտրվում են բաժանմունքներում: Պատվիրակը համագումարի ժամանակ որոշում է կայացնում՝ ընտրել վարչություն, որն էլ ընտրում է  վարչության նախագահ, ապա առաջադրում է տեղակալների թեկնածությունը: Դեռ ժամանակ կա, գնացե՛ք, հաշվառվեք, եկեք, որպեսզի կարողանանք միասին երկրապահի օջախը շեն պահել»:

Թող դատարանը որոշում կայացնի՝ տանեք, կանգնեցնեք հրապարակում.ԵԿՄ փոխնախագահը՝ Մանվել Գրիգորյանի մասին

Be the first to comment on "Թող դատարանը որոշում կայացնի՝ տանեք, կանգնեցնեք հրապարակում.ԵԿՄ փոխնախագահը՝ Մանվել Գրիգորյանի մասին"

Leave a comment

Your email address will not be published.




ԴԻՏԵԼ