Պետությունն աջակցություն կցուցաբերի գարնանային ոռոգման սեզոնին նախապատրաստման համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանիգլխավորությամբ կառավարությունում փետրվարի 5-ին կայացել է խորհրդակցություն, որի ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական շրջանի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ քննարկումը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը վարչապետ Փաշինյանին զեկուցել է ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին և ներկայացրել ՀՀ մարզպետների, Ջրային տնտեսության պետական կոմիտեի և բոլոր մարզերում ջրօգտագործող ընկերությունների ներկայացուցիչների հետ աշխատանքային քննարկումների արդյունքները: Նա նշել է, որ ոլորտում կա մեծ քանակությամբ կուտակված պարտք, որից 80 մլն դրամն այս տարվա հունվարին վերականգնվել է, ինչը, սակայն, բավարար չէ գարնանային նախապատրաստական աշխատանքներն սկսելու համար, և անհրաժեշտ է պետական աջակցություն:

Խորհրդակցությանը քննարկվել են ջրային տնտեսության համակարգի կառավարման արդյունավետության բարձրացմանը, տարիներ շարունակ ջրօգտագործողների կողմից կուտակված պարտքերի հավաքագրմանը, ջրամբարներից ապօրինի ջրօգտագործման ռիսկերի կառավարմանը, վերահսկողությանը վերաբերող և մի շարք այլ հարցեր:

Վարչապետը կարևորել է ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների ժամանակին մեկնարկի համար գյուղացիական տնտեսություններին անհրաժեշտ քանակով ջրամատակարարման ապահովումը՝ նշելով, որ այդ նպատակով կառավարությունը կհատկացնի անհրաժեշտ ֆինանսական աջակցությունը: Նիկոլ Փաշինյանը միևնույն ժամանակ հանձնարարել է պատասխանատուներին ներկայացնել հարցի համակարգային լուծման առաջարկներ. «Պայմանավորվեցինք հետևյալ կերպմենք գումարը հատկացնում ենք բյուջեիցև դրա ծախսումը խիստ հսկողությանտակ է առնվումԲայց նաև գնում ենք հավաքագրումների հետևից՝ փորձելու հասկանալթե ինչ է կատարվում այդ ոլորտում:  Նաևխիստ հսկողության տակ ենք պահում ջրամբարներում առկա ջրի քանակությունըորպեսզի համոզված լինենքոր դրանքկառավարվում ենՎարկային ծրագրերով վերանայումներ ենք անումթե որտեղ ինչ վերաբաշխումներ է հնարավոր անելորգումարներն առավել արդյունավետ ծախսվենԵվ ջրային համակարգում պետք է գնալ կառուցվածքային և կադրային շատ լուրջփոփոխությունների»: Կառավարության ղեկավարն ընդգծել է՝ մարտի առաջին տասնօրյակի ավարտին գյուղացիական տնտեսությունները պետք է ապահովված լինեն կանոնավոր ջրամատակարարմամբ և համապատասխան հանձնարարականներ տվել:

Վարչապետը նաև հանձնարարել է գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանին՝ տեղեկանք ներկայացնել գարնանային գյուղատնտեսական սեզոնի նախապատրաստական փուլում իրականացված և իրականացվելիք ծրագրերի վերաբերյալ:

https://lurer.com/?p=311644&l=am

Be the first to comment on "Պետությունն աջակցություն կցուցաբերի գարնանային ոռոգման սեզոնին նախապատրաստման համար"

Leave a comment

Your email address will not be published.




ԴԻՏԵԼ