Հղի աստղերի ամենաանկեղծ զգեստները

Հղիությունը չի կարող ստիպել հրաժարվել հագուստից, որն ընդգծում է կազմվածքը։ Շատ հայտնիներ հղիության ընթացքում ցանկանում են սեքսուալ տեսք ունենալ եւ նախընտրում են բավական գայթակղիչ զգեստներ կրել՝ երբեմն անցնելով սահմանն եւ ընտրելով ոչ այնքան հաջողված կերպարներ…

Բեյոնսե

2017թ.-ի ձմռանը Բեյոնսեն հայտարարեց, որ ինքն ու ամուսինը՝ ռեփեր Ջեյ Զին, երեխայի են սպասում։ Կարճ ժամանակ անց երգչ ուհին բավական անկեղծ զգեստով մասնակցեց Grammy մրցանակաբաշխության հանձնման արարողությանը։ «Մերկ» զգեստը, որը պատված էր ոսկեգույն զարդերով, ցուցադրում էր ապագա մայրիկի մարմինը։

Քիմ Քարդաշյան

Դժվար է մոռանալ Քիմ Քարդաշյանի թափանցիկ ժանեկավոր զգեստը, որով հայուհին 2015թ.-ին մասնակցում էր Լոս Անջելեսում անցկացվող LACMA մրցանակաբաշխությանը։ Քիմը հղիության վերջին ամիսներում էր, եւ բոլոր զգեստները, որոնք նա կրում էր այդ ընթացքում, ընդգծում էին հղիությունը։

Քրիսի Թայգեն

2016թ.-ին մոդել Քրիսի Թայգենը  American Music Awards մրցանակաբաշխությանը կրում էր սեւ զգեստ, որի բացվածքը ցուցադրում էր նրա ոտքերը։ Թայգենը ներքնազգեստ չէր կրում։

Սլիկ Վուդս

22-ամյա մոդելը միշտ նախընտրել է էպատաժային կերպարներ։ Հղիության ընթացքում եւս բնա չի հրաժարվել տարօրինակ նախընտրություններից։ Ծննդաբերությունից մի քանի շաբաթ առաջ Նյու Յորքում կազմակերպված միջոցառումներից մեկին Վուդսը թափանցիկ զգեստ էր կրում ամբողջությամբ մերկ մարմնին։

Կարդի Բի

Կարդի Բին, ով վերջերս է մայր դարձել, հղիության ամբողջ ընթացքում շարունակել է աշխատել եւ շրջագայությունների է մեկնել՝ բեմ դուրս գալով բավական անկեղծ զգեստներով։ Ելույթներից մեկի ընթացքում նա կրում էր սպիտակ տաբատ, որը լայն կտրվածքներ ուներ։ Կարդի Բին հրաժարվել էր ներքնազգեստից…

 

Աղբյուրը՝ Harper’s Bazaar

Լուսանկարները՝ Getyy Images, Legion Media

 

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում

 

Be the first to comment on "Հղի աստղերի ամենաանկեղծ զգեստները"

Leave a comment

Your email address will not be published.




ԴԻՏԵԼ