«Փաստ». Հեղափոխությունը խժռում է Ալեն Սիմոնյանին

Փաստ» թերթը գրում է.

«Մամուլում եւ սոցցանցերում վերջին մի քանի օրերի հիմնական թեման ՀՀ պետական օրհներգի եւ դրոշի փոփոխության շուրջ Ալեն Սիմոնյանի առաջ քաշած թեզերի քննարկումներն էին: Ընդ որում, Սիմոնյանի դեմ հակադրությունը սրվեց ոչ միայն ընդհանուր հանրային սեկտորում, այլեւ հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում: Պարզվում է, սակայն, որ բարձրացած աղմուկը այնքան էլ ինքնաբուխ չի եղել, այլ որոշակիորեն ուղղորդված է եղել: «Փաստի» տեղեկություններով՝ կառավարության ինֆորմացիոն ռեսուրսները համակարգող օղակները հանձնարարություն են տվել ՖԲ իրենց ակտիվին՝ թեման տակից «քլնգել»՝ արհեստական այլակարծություն ապահովելու եւ Ալեն Սիմոնյանին «իր տեղը ցույց տալու» համար: Դա է պատճառը, որ իշխանական «ֆեյսբուքչիները» տարբեր դեմքերով եւ հատկապես ֆեյքերով ռմբահարում են ԱԺ փոխխոսնակին։ Բանն այն է, որ իշխանություններին դուր չի գալիս Ալեն Սիմոնյանի համեմատաբար գրագետ «փիառն» ու որոշակի ինքնուրույն քայլերի դիմելու համարձակությունը: Դե ինչ, ինչպես ասում են, հեղափոխությունը խժռում է իր զավակներին, այս դեպքում՝ դեռեւս Ալեն Սիմոնյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

https://lurer.com/?p=311760&l=am

Be the first to comment on "«Փաստ». Հեղափոխությունը խժռում է Ալեն Սիմոնյանին"

Leave a comment

Your email address will not be published.




ԴԻՏԵԼ