Գևորգ Կոստանյանը ՀՀ—ում լավագույն իրավաբաններից է. Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատում ՀՀ նախկին գլխավոր դատախազ, նախորդ գումարման ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանի մասնագիատական կարողությունները։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ինքը՝ Սիմոնյանը՝ նշելով, որ Կոստանյանը կարող է մասնագիտական ծառայություններ մատուցել ՀՀ-ին։

«Գևորգ Կոստանյանին չեմ կարող դիտարկել որպես քաղաքական միավոր, քանի որ  ինքը ՀՀԿ անդամ չի եղել, բայց որպես իրավաբան դիտարկելիս ես կարող եմ ասել, որ նա լավագույններից  մեկն է: Կարծում եմ՝ լավ կլինի, որ նա ինչ-որ ձևով ինչ-որ տեղ կարողանա ծառայություններ մատուցել ՀՀ-ին»,- ասաց Ա.Սիմոնյանը։

Լրագրողների այն դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Կոստանյանը քնեցրել է Մարտի 1-ի գործը և սայլը տեղից չի շարժել, Սիմոնյանը պատասխանեց, որ Փաշինյանը նաև ասել է, որ Մարտի 1-ի գործը  քաղաքական կամքի հարց է եղել:

https://zham.am/?p=35064&l=am

Be the first to comment on "Գևորգ Կոստանյանը ՀՀ—ում լավագույն իրավաբաններից է. Ալեն Սիմոնյան"

Leave a comment

Your email address will not be published.




ԴԻՏԵԼ