Շոյգուն շնորհակալություն է հայտնել Հայաստանին մարդասիրական օգնության համար

ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն շնորհակալություն է հայտնել Հայաստանին Սիրիա ուղարկված մարդասիրական օգնության համար: Այս մասին տեղեկացնում է tass.ru-ն։

Նա նշել է, որ հատկապես կարևոր է դա եղել սիրիացի երեխաների համար, ովքեր վաղուց չեն տեսել նորմալ խաղաղ կյանքն ու 5-7 տարով դպրոց չեն հաճախել։

Իր հերթին Տոնոյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին՝ Սիրիային աջակցելու համար։

«Եվ ես կարծում եմ, որ մեր մասնակցությունն այդ հումանիտար գործողությանը շատ կարևոր է։ Կարևոր է Սիրիայի ժողովրդին, որի մի մասն էլ հայկական Սփյուռքն է կազմում, ցուցաբերած օգնությունը»,-հավելել է Դ. Տոնոյանը։

https://zham.am/?p=35181&l=am

 

Be the first to comment on "Շոյգուն շնորհակալություն է հայտնել Հայաստանին մարդասիրական օգնության համար"

Leave a comment

Your email address will not be published.




ԴԻՏԵԼ