Բաժնետոմս, ավտոմեքենա, երկու հողամաս. Սասուն Միքայելյանի քաղաքապետ որդու ունեցվածքը

Փաստ» թերթը գրում է. «Հրազդան համայնքի ղեկավար Սեւակ Միքայելյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է երկու հողամաս, ինչպես նաեւ հասարակական նշանակության շինություն (բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաեւ վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված շինություն):

Ս. Միքայելյանը հայտարարագրել է նաեւ TOYOTA CAMRY 2.4 մակնիշի ավտոմեքենա:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցը կազմել է 1 000 000 ՀՀ դրամ: Հայտարարագրել է նաեւ 25153000 ՀՀ դրամ բաժնետոմս:

2018թ. հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրն ստացված եկամուտը գոյացել է աշխատավարձից՝ կազմելով 1 634 069 ՀՀ դրամ:

Սեւակ Միքայելյանը Հրազդան համայնքի ղեկավարի պարտականությունները ստանձնել է 2018 թ. հոկտեմբերի 27–ին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

https://zham.am/?p=35131&l=am

Be the first to comment on "Բաժնետոմս, ավտոմեքենա, երկու հողամաս. Սասուն Միքայելյանի քաղաքապետ որդու ունեցվածքը"

Leave a comment

Your email address will not be published.




ԴԻՏԵԼ