Նիկոլ Փաշինյանը խոսել է վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցող ամենակարեւոր գործընթացներից մեկի մասին

Վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցող ամենակարեւոր գործընթացներից մեկը մասնագիտական կրթության վերածննդի նախանշաններն են:

Կառավարության միջնորդությամբ եւ քաջալերմամբ՝ տասնյակ մասնավոր ընկերություններ պայմանագրեր են կնքում պետական ուսումնարանների հետ՝ իրենց համար մասնագետներ պատրաստելու վերաբերյալ:

Այսպիսով՝ մասնավոր հատվածը կրթական համակարգում ներդրումներ անելու շատ կոնկրետ շահագրգռություն է ստանում. նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերել ուսումնարաններին, որ նրանք պատրաստեն այդ ընկերություններին անհրաժեշտ կադրեր: Ինչը նշանակում է, որ շրջանավարտների առնվազն մեծ մասը կունենա երաշխավորված աշխատանք:

Ամենաուրախալին այն է, որ այս գործընթացը ծավալվում է նաեւ մարզերում: Հիմա արդեն մոտ երկու տասնյակ պայմանագրեր են կնքվել տեքստիլ, զբոսաշրջության, սննդի արդյունաբերության, դիզայնի եւ այլ բնագավառներում: Առաջիկայում սպասվում է եւս մոտ մեկ տասնյակ պայմանագրերի ստորագրում:

Կոչ եմ անում բոլոր մասնավոր ընկերություններին սերտորեն համագործակցել ԿԳ նախարարության, կառավարության հետ՝ խիստ դրական այս գործընթացը ընդլայնելու համար:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից

https://zham.am/?p=35120&l=am

2 Comments on "Նիկոլ Փաշինյանը խոսել է վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցող ամենակարեւոր գործընթացներից մեկի մասին"

  1. Hi! Quick question tһat’ѕ totally off topic.Dο yoս knoԝ how to makе yߋur site mobile friendly?
    Ꮇy website lookѕ weird when browsing from my
    iphone4. I’m tying to fіnd a theme or plugin that mіght Ƅe able to resolve tһis issue.
    Ιf ʏou have any suggestions, рlease share. Cheers!

  2. It is appropriate tіme to make ѕome plns foг
    the future ɑnd it iѕ time to bee happy. I’ve read thiѕ post and
    if I couⅼd I want to suggest you fеw intereѕting tһings or suggestions.
    Mɑybe ʏߋu could write next articles referring to tis article.
    Ӏ want to reaԀ even moore things ɑbout it!

Leave a comment

Your email address will not be published.




ԴԻՏԵԼ