Լևոն Տեր-Պետրոսյանը Իտալիայի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է ՀՀ ներկա քաղաքական իրավիճակը

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մայիսի 15-ին հանդիպել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկացրին Հայ ազգային կոնգրեսի լրատվական ծառայությունից:

Հանդիպման ընթացում քննարկվել են Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակը և հնարավոր զարգացումները: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային հիմնախնդիրներին:

Հանդիպմանը մասնակցել է Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը:

 

Be the first to comment on "Լևոն Տեր-Պետրոսյանը Իտալիայի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է ՀՀ ներկա քաղաքական իրավիճակը"

Leave a comment

Your email address will not be published.




ԴԻՏԵԼ