Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ ՀՀԿ-ն հավանություն կտա իր կառավարության ներկայացրած ծրագրին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ խորհրդարանական մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցությունը հավանություն կտա իր կառավարության ներկայացրած ծրագրին: Այս մասին Փաշինյանը նշեց լրագրողների հետ ճեպազրույցում:
«Կարծում եմ՝ այո, հավանություն կտա, ու մենք բնականոն կաշխատենք: Որևէ մեկը չպետք է քաղաքական իրավիճակը սխալ գնահատելու գայթակղությանը տրվի»,-ասաց վարչապետը:
 
Արտահերթ ընտրությունների ժամկետների մասին հարցին ի պատասխան նա նշեց. «Կքննարկենք: Կարծում եմ՝ այս տարի»:
 
Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ՀՀ վարչապետ է ընտրվել մայիսի 8-ին: Մայիսի 12-ին ձևավորվել է կառավարությունը. այդ օրը նշանակված են եղել բոլոր նախարարներն ու փոխվարչապետները:
Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը:
Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: ՀՀԿ-ն 105 տեղ ունեցող խորհրդարանում ունի 58 մանդատ:
Կառավարության ծրագրի ընդունման համար Փաշինյանին անհրաժեշտ է ձայներ ՀՀԿ-ից:

Be the first to comment on "Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ ՀՀԿ-ն հավանություն կտա իր կառավարության ներկայացրած ծրագրին"

Leave a comment

Your email address will not be published.




ԴԻՏԵԼ