Հայ միլիարդատերերը ևս համոզել են Սարգսյանին հանձնել իշխանությունը

Հայ միլիարդատերերն են համոզել Սարգսյանին հանձնել իշխանությունը

Ռուս նախագահի վարչակազմին մոտ կանգնած BBC-ի զրուցակիցը պնդում է՝ Հայաստանում ծավալվող իրադարձություններում մեծ դեր են խաղացել հայկական ծագում ունեցող ռուս գործարարները, մասնավորապես «Տաշիր» ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանը և «Ավիլոն» ընկերության համասեփականատեր Կամո Ավագումյանը:

«Հարցը նրանց անձնական շահի մեջ չէ, պետք էր որոշակի լուծումներ ընդունել, իսկ Հայաստանում շատ բան արվում է մարդկանց ազդեցությամբ, որոնք գտնվում են Մոսկվայում, քանի որ Հայաստանի բյուջեն կապված է նրանց հետ, գումարած յուրաքանչյուրը բիզնես շահեր ունեն Հայաստանում, նրանց մասնակցում են էլիտայի կազմավորմանը, ազդում խորհրդարանական ընտրությունների վրա»,-ասել է նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրը:

Նա կարծում է, որ մոսկվայաբնակ հայ միլիարդատերերն են համոզել Սարգսյանին հանձնել իշխանութ

Ինչու Սարգսյանին չպահեցին

Բողոքի ալիքների ճնշման տակ հրաժարական տված Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի վաղեմի ընկերն է, Ռուսաստանի մոտ դաշնակիցը և ռազմավարական գործընկերը: Բայց Մոսկվան հրապարակավ չպաշտպանեց նրան:

Կրեմլը ճիշտ եզրահանգումներ արեց ոչ վաղ անցյալից, մասնավորապես, Ուկրաինայի իրադարձություններից՝ պնդում է ռուս աղբյուրը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը սպասողական դիրքում է:

Նա նաև ասել է, որ Կրեմլում այդպես էլ չեն սովորել աշխատել ռազմավարական գործընկերների հետ հետխորհրդային տարածքում: Աղբյուրի խոսքով՝ Սարգսյանը այլ ելք չուներ, եթե հրաժարական չտար, արդյունքում ստիպված կլիներ մեկնել արտասահման: «Նրան դաժան կտապալեին»: Hayeli.am / Մետաքսյա Շալունց

Be the first to comment on "Հայ միլիարդատերերը ևս համոզել են Սարգսյանին հանձնել իշխանությունը"

Leave a comment

Your email address will not be published.




ԴԻՏԵԼ