Ի՞նչ է ակնարկում Մակրոնը. նոր ինտրիգ ԼՂ խնդրում

1in.am-ը գրում է. Դեռ քննարկվում էր Իլհամ Ալիևին հասցեագրված Դոնալդ Թարմփի ուղերձը, երբ վերջինիս եր

Էմանուել Մակրոնը Ադրբեջանի Հանրապետության օրվա կապակցությամբ իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին հղած նամակում հայտարարել է, որ Փարիզը ջանք չի խնայի բանակցությունների միջոցով ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար:

Ֆրանսիայի ղեկավարի խոսքով՝ Ադրբեջանը միշտ կարող է ապավինել Ֆրանսիայի աջակցությանը ապագա մարտահրավերների լուծման և Եվրամիության հետ հետագա մերձեցման գործընթացում: Միևնույն ժամանակ` Մակրոնը հույս է հայտնել` Ալիևին հանդիպել հուլիսին, Փարիզում:

Այս օրերին Բաքվում գտնվող Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանն ավելի բացել է փակագծերը` ասելով, որ ստատուս քվոն ղարաբաղյան հակամարտության համար լուծում չէ: «Հուսով ենք, որ առաջիկա ամիսներին այս հակամարտության լուծման համար ակտիվ աշխատանք կսկսվի»,-այսօր Բաքվում ասել է Ֆրանսիայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը:

Արդյո՞ք եք փոխկապակցված են Թրամփի և Մակրոնի ուղերձների ղարաբաղյան շետադրումները և առաջիկա ամիսներին կարգավորման գործընթացում պետք է ակնկալել արևմտյան համանախագահների դիվանագիտական կոնսոլիդացված ջանքերի, թե՞ ԼՂ խնդրի մասին ձևակերպումները տեղավորվում են, այսպես կոչված, դիվանագիտական ստանդարտի մեջ ու կիրառելի են միջնորդ երկրների նախագահների ուղերձներում:

Այս հարցին դժվար է միանշանակ պատասխան տալ: Մի կողմից` Հայաստանում և Ադրբեջանում ընտրական ցիկլերի ավարտից հետո ենթադրվում էր դիվանագիտական աշխուժություն կարգավորման գործընթացում, մյուս կողմից` Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն և միջնորդներին գոնե որոշակի ժամանակ է պետք` այդ փաստը մարսելու, Երևանի նոր դիրքորոշումներին ծանոթանալու համար:

Մյուս կողմից` խիստ հարաբերական է ստատուս-քվոյի մասին Ֆրանսիայի ԱԳ նախարարի ասածը: Խոսքն, ըստ ամենայնի, ոչ թե կարգավորման գործընթացը բովանդակային հարթության վրա զարգացնելու մասին է, այլ` տարածաշրջանային համատեքստի:

ԼՂ խնդիրը մոտ ապագայում լուծման հեռանկար չունի, որովհետև անգամ տեսանելի չեն այն մեխանիզմները, որոնք գոնե պարբերական կարող են դարձնել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումները:

Էլ չենք խոսում ավելի խորքային հակասությունների մասին, որոնք վերաբերում են կարգավորման գործընթացի ձևաչափին ու բովանդակությանը: Այս պարագայում խոսք կարող է գնալ ավելի գլոբալ` տարածաշրջանային ստատուս-քվոյի պահպանման կամ դրա փափոխության անհրաժեշտության մասին:

Երբ Ժան-Իվ Լե Դրիանն ասում է, որ ստատուս քվոն ղարաբաղյան հակամարտության համար լուծում չէ` ենթադրաբար ակնարկում է հակամարտության մենեջմենթի փոփոխության անհրաժեշտության մասին:

Ներկայումս այդ դերակատարությունը վերապահված է Ռուսաստանին, որը ռեգիոնում իր ազդեցությունը պահպանում է դրա տոտալ միլիտարիզացիայի միջոցով, ինչը լրջագույն ռիսկեր է ծնում` նոր, լայնածավալ պատերազմի վերսկսման առումով:

Վաշինգտոնն ու Փարիզն այս առումով իսկապես հակված են ստատուս-քվոյի փոփոխության` տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը պատկերացնելով միջազգայնորեն երաշխավորված գործիքակազմի շնորհիվ:

Պատահական չէ, որ առաջնագծում վստահության մեխանիզմների ներդրման մասին Վիեննայի պայմանավորվածությունները հենց ամերիկյան նախաձեռնության հետևանք էին:

Ըստ ամենայնի` Թարմփի և Մակրոնի ուղերձները հենց այս տրամաբանության համատեքստում են, ինչը կարգավորման գործընթացի բովանդակության տեսանկյունից ենթադրում է հենց այսօրվա իրողությունների փաստացի միջազգային ճանաչում, ամրագրում:

Համենայն դեպս, պաշտոնական Վաշինգտոնը և Փարիզը քանիցս հայտարարել են, որ Վիեննայի պայմանավորվածությունները մնում են իրենց օրակարգում:

Այս լույսի տակ ավելի տեսանելի են դառնում Թրամփի ու Մակրոնի ուղերձների դիվանագիտական տողատակը:

 

եկ երկրորդեց Ֆրանսիայի նախագահը:

Be the first to comment on "Ի՞նչ է ակնարկում Մակրոնը. նոր ինտրիգ ԼՂ խնդրում"

Leave a comment

Your email address will not be published.




ԴԻՏԵԼ